Կասպեր ուրվականը կհայտնվի էկրաններին

Այսօր հայտնի դարձավ, որ մեր մանկության սիրելի հերոսներից մեկը պատրաստվում է վերադառնալ հեռուստաէկրաններին: Այս մասին հայտնում է “Deadline”-ը:

1939 թվականին գրող Սեյմուր Ռայթը և նկարիչ Ջոզեֆ Օրիոլոն հորինեցին սիրելի և հմայիչ ուրվական Կասպերին: Այդ ժամանակից էլ նա դարձավ անիմացիոն մուլտֆիլմի, ֆիլմերի, կոմիքսների, տեսախաղերի և պատմության մեջ առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի գլխավոր հերոսը ամբողջությամբ ստեղծվել է համակարգչի միջոցով:

Կասպերի մասին պատմող սերիալը կցուցադրեն Peacock սթրիմինգային ալիքով: Սերիալներում վիզուալ էֆեկտները ոչ միայն չեն զիջում ներկայիս ֆիլմերի հատուկ էֆեկտներին, այլև շատ դեպքերում գերազանցում: Peacock սթրիմիգային ալիքը որոշել է նկարահանել խաղարկային սերիալ, ոչ թե անիմացիոն: Ընկերությունը կնկարահանի սերիալը իրական դերասաններով և CG-մոդելով ուրվականներին:

Սերիալի դեպքերը տեղի կունենան Էթերնալ Ֆոլզի քաղաքի խուլ ծայրամասում: Երբ քաղաք է գալիս նոր ընտանիք, Կասպերը ներքաշվում է մութ գաղտնիքի հետաքննության մեջ: Ըստ նախնական տեղեկության, նախագծի հեղինակները կավելացնեն սարսափ ֆիլմի երանգներ:

Սերիալի ստեղծագործական խումբը կգլխավորի Կայ Վուն, ով հայտնի է <<Ֆլեշ>> սերիալի աշխատանքներով:

Նախագծի աշխատանքները իրականացնում են “Universal Content Productions”-ը, որը հանդիսանում “Universal Studio Group”-ի և “DreamWorks Animation”-ի դուստր ընկերությունը: