Մինիոնները և հրեշները (Minions & Monsters) մուլտֆիլմի թրեյլերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 10.02.2026
“Illumination” ընկերությունը ներկայացրել է Մինիոնների մասին պատմող թվով 3-րդ մուլտֆիլմը՝ «Մինիոնները և հրեշները» (“Minions & Monsters” - Մինիոնները. Գրյուվիտացիա մուլտֆիլմի շարունակությունը):
Ըստ սյուժեի մինիոնները ուղևորվում են Հոլիվուդ, որպեսզի նկարահանեն իրենց սեփական ֆիլմը: Մինիոնները դառնում են կինոաստղեր: Նկարահանվելով հերթական ֆիլմում, հերոսները իրենց նոր գաղափարով կիսվում են ռեժիսորի հետ՝ նկարահանել նոր ֆիլմ հրեշների հետ: Իրենց նպատակին հասնելու համար, մինիոնները պատրաստ են ամեն ինչի:
Իսկ ինչպե՞ս և որտեղից գտնել հրեշներ: Մինիոնները գտնում են իրենց ուղեկցող և ուղևորվում են աշխարհի ամենաբանուկ անկյունները, որպեսզի նկարահանումների համար գտնեն տարբեր հրեշներ՝ մումիաներից մինչև կանաչ չար ճագար: Իհարկե այս մտահաղացումը վերածվում է երկիր մոլորակի համար կատարյալ քաոսի:
Պաշտոնական ամփոփագիր (սինոփսիս)
2024 թվականի Գարշելի ես 4 մուլտֆիլմից հետո, Illumination ընկերությունը ընդլայնում է իր անիմացիոն երկարապատումը՝ լիովին նոր կերպարների մասին պատմող մուլտֆիլմով՝ «Մինիոնները և հրեշները»:
Սա զավեշտալի և անհեթեթ մի պատմություն է այն մասին, թե ինչպես են մինիոնները նվաճում Հոլիվուդը, դառնում կինոաստղեր, կորցնում ամեն ինչ, աշխարհի վրա բաց են թողնում հրեշներին, այնուհետև միավորվում, որպեսզի փորձեն փրկել մոլորակը այդ քաոսից, որն իրենք ստեղծել են:
Մուլտֆիլմի ռեժիսորը Պիեր Կոֆֆենն է (Օսկար մրցանակի հավակնորդ), ով հանդիսանում է «Գարշելի ես» երեք մուլտֆիլմերի և Մինիոնների մասին պատմող առաջին մուլտֆիլմի ռեժիսորը: 2010 թվականից Կոֆֆենը նաև հնչյունավորել է մինիոններին, երկարապատման հենց առաջին մուլտֆիլմից սկսած:
Մուլտֆիլմի սցենարը՝ Բրայան Լինչի (առավել հայտնի «Մինիոններ» և «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» մուլտֆիլմերով) և Պիեր Կոֆֆեն, իսկ մուլտֆիլմի պրոդյուսերներն են Օսկար մրցանակի հավակնորդ, Illumination ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Մելեդանդրին և Բիլլ Ռայանը, ով հանդիսանում է նաև Սուպեր Մարիո մուլտֆիլմի պրոդյուսերը:
Հետաքրքիր է իմանալ
Մինիոնների ստեղծումից տասը տարի անց էլ, նրանք հանդիսանում են իրենց ժամանակի ամենասիրված անիմացիոն կերպարներից մեկը: Սերունդների տարբեր տարիքային խմբերի կողմից սիրված և ճանաչված կերպարները, համաշխարհային կինովարձույթում աշխատել են ավելի քան 5.6 մլրդ. դոլար:
Մինիոնների մասին պատմող նախորդ մուլտֆիլմը՝ «Մինոններ. Գրյուվիտացիա»-ն դարձել է 2022 թվականի ամենաեկամտաբեր անիմացիոն մուլտֆիլմը՝ աշխատելով 939 մլն. դոլար (Մինիոնները. Գրյուվիտացիա մուլտֆիլմի թրեյլերը):
Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է հուլիսի 1-ին:

