«Սառցե դարաշրջան. Եռման կետ» մուլտֆիլմի թիզերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 05.06.2026
“20th Century Studios”-ը և Դիսնեյ ընկերությունը ներկայացրին «Սառցե դարաշրջան. Եռման կետ» (Ice Age: Boiling Point) մուլտֆիլմի թիզերը: Այն երկարապարման թվով 6-րդ լիամետրաժ մուլտֆիլմն է:
Թիզերում կարող ենք տեսնել մեր սիրված հերոսներին՝ մամոնտ Մենիին, Դիեգոյին, Սիդին, Բակին, Էլլին և իհարկե էլ ինչ սառցե դարաշրջան առանց Սկրետի:
Այն երկարապատման առաջին մասն է, որը ստեղծվել է 2021 թվականին “Blue Sky” անիմացիոն ստուդիոյի փակումից հետո:
Հերոսները դուրս են թռչում հրաբխի խառնարանից և անմիջապես հայտնվում խելահեղ արկածների մեջ: Սյուժեի մասին շատ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Իրենց դերերին կվերադառնան Ռեյ Ռոմանոն (Մենի), Ջոն Լեգուիզամոն (Սիդ), Դենիս Լիրին (Դիեգո), Սայմոն Պեգը (Բակ) և Քուին Լատիֆան (Էլի):
Մուլտֆիլմի ռեժիսորն է Ջոն Դոնկինը («Սառցե դարաշրջան. Բակի արկածները»), պրոդյուսեր՝ Լորի Ֆորտե («Սառցե դարաշրջան», «Սառցե դարաշրջան. Բախումն անխուսափելի է»):
Մուլտֆիլմի պրեմիերան սպասվում է 2027 թվականի փոտրվարի 5-ին:

